Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում-Արթուր Հովհաննիսյան

Ուրբաթ, Դեկտեմբերի 6, 2024

Լուսինե Հովհաննիսըան
3 շաբաթ առաջ

Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:

Ճեպազրույցի ժամանակ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին հարց հնչեցվեց արդյոք քննարկվո՞ւմ է խաղաղության բանակցություններում «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը:

Ի պատասխան հարցին ՔՊ պատգամավորը ասել է, Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»: